Նորություններ

Արցախի հերոս Պետոն 1992 թվականին  իր զենքով խոցում է ադրբեջանական ՄիԳ-25 կործանիչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՐՈՍ Պետոն 1992 թվականին  իր զենքով խոցում է ադրբեջանական ՄիԳ-25 կործանիչը ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԵՐՈՍՆԵՐ!!!

Պետրոս Արշալուսի Ղևոնդյան (Պետո), հայ ազատամարտիկ, Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու), ՀՅԴ կուսակցության անդամ (1990)։

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմական գործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Զոհվել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։

Պետոն իր զենքով խոցում է ադրբեջանական ՄիԳ-25 օդանավը

Պետոն իր զենքով խոցում է ադրբեջանական ՄիԳ-25 օդանավըՀԵՐՈՍՆԵՐ!!!

Gepostet von Լիքը Փող am Montag, 24. Dezember 2018

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!